Աշխարհ

07.07.2016 12:35


«Գահերի խաղի» 7–րդ սեզոնի մեկնարկը հետաձգվել է

«Գահերի խաղի» 7–րդ սեզոնի մեկնարկը հետաձգվել է

«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի 7–րդ սեզոնը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է NME–ն։

Նշվում է, որ նախատեսված էր նոր սերիաները եթեր հեռարձակել 2017թ. ապրիլին, սակայն 7–րդ սեզոնն ավելի ուշ կմեկնարկի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ սեզոնը միայն 7 սերիա կունենա սովորական 10–ի փոխարեն։ Ավելի վաղ էլ հեռուստասերիալի հեղինակները հայտարարել էին, որ այն կավարտվի 8–րդ սեզոնով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը