Կարծիք

07.07.2016 13:14


Հարկերն ավելանում են, քանի որ Սերժ Սարգսյանի անձնական ծախսերն են ավելանում

Հարկերն ավելանում են, քանի որ Սերժ Սարգսյանի անձնական ծախսերն են ավելանում

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի աշխատավարձը 400.000 դրամից բարձրացել 1 մլն 320 հազար դրամ է դարձել, իսկ մեր՝ հասարակ մահկանացուներիս աշատավարձը տարիներ շարունակ նույնն է մնում: Չէ, ավելանում է, բայց հարկերն էլ են ավելանում, չէ, ավելի ճիշտ՝ հարկերը ավելանում են, քանի որ Սերժ Սարգսյանի անձնական ծախսերն են ավելանում:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մեր՝ հարկատուներիս հաշվին կարող է իր աշխատավարձը զգալիորեն բարձրացնել, ինչի կարիքը նա, բնականաբար, չունի, քանի որ ողջ բյուջեն է նրա և իր ընտանիքի տրամադրության տակ, ու բացի այդ՝ նա ջանք էլ չի գործադրում իր պետության բարօրության համար, (հակառակը՝ ջանք է գործադրում ժողովրդին աղքատացնելու, երկրից փախչելու ուղղությամբ), բայց մենք միշտ տեղում ենք դոփում. չէ, տեղում չենք դոփում, հետ ենք գնում, ցած ենք գլորվում: Սերժ Սարգսյանի՝ տնտեսական մոնոպոլիայի, մենիշխանության, բյուջեն դատարկելու մեծ «ջանքերի» պատճառով մեզ վրա հարկային բեռն այնքան են ավելացնում, որ առաջ գնալը պարզապես մեր վառ երևակայությունն է՝ գոնե Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, իսկ աշխատավարձի բարձրացման համար մենք դեռ շատ կերազենք: Սերժ Սարգսյանի հաստատած բարքերն են այդպիսին՝ հարուստին՝ շատ, աղքատին՝ ոչինչ:

Հենց այդ «Ես»-ի, քաղաքական և տնտեսական մոնոպոլիայի պատճառով ամեն ինչ դեպի անկում է գնում. չէ անկում չէ, անդունդն է գլորվել ամեն ինչ, ամեն բան...

Այս ամենն իսկապես զզվեցրել է բոլորին, և մենք պարտավոր ենք միավորվել այն քաղաքական ուժի շուրջ, ով կարող է քանդել Սերժ Սարգսյանի եսասիրական բարքերը և երկրում հաստատված այս անհավասարությունը: Մենք այլևս ռեսուրս չունենք, որ նորից Սերժ Սարգսյանին թույլ տանք իշխանության ղեկը վերցնել իր ձեռքը:

Այդ հնարավորությունը մենք կարող ենք օգտագործել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Սերժ Սարգսյանին թույլ չտալով մեծամասնություն կազմել ԱԺ-ում՝ այդպիսով ազատվելով նրա ճորտատիրական, բռնատիրական բարքերից: Չմոռանանք՝ Սերժ Սարգսյանն է ասել՝ եթե մեծամասնություն չկազմի, կհեռանա քաղաքականությունից:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը