Աշխարհ

08.07.2016 07:33


Եվրո-2016. Ֆրանսիան դուրս եկավ եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Եվրո-2016. Ֆրանսիան դուրս եկավ եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Եվրոպայի 2016թ. առաջնության կիսաեզրափակչում Գերմանիան մրցեց Ֆրանսիայի հավաքականի հետ:

Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի կողմից սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար նշանակված 11 մետրանոց:

Այն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում նա նաև կարողացավ կրկնապատկել հանդիպման հաշիվը:

Գերմանիա-Ֆրանսիա՝ 0:2

Գոլերը՝ Գրիզման (45, 11 մետրանոց, 72)

Այսպիսով, Ֆրանսիայի ընտրանին դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ՝ հուլիսի 10-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը