Աշխարհ

08.07.2016 11:50


«Լաբուտենի» մասին հոլովակում նկարահանված դերասանուհին ամուսնացել է «Comedy Club»–ի ռեզիդենտի հետ (տեսանյութ, լուսանկար)

«Լաբուտենի» մասին հոլովակում նկարահանված դերասանուհին ամուսնացել է «Comedy Club»–ի ռեզիդենտի հետ (տեսանյութ, լուսանկար)

Դերասանուհի Յուլյա Տոպոլնիցկայան, նկարահանված «Լենինգրադի»՝ հիթ դարձած «Էքսպոնատ» երգում, ամուսնացել է «Comedy Club»–ի ռեզիդենտ Իգոր Չեխովի հետ։

Մի քանի օր առաջ նա ակնարկել էր, որ շուտով իր հարսանիքն է լինելու, սակայն որևէ մեկը չէր մտածում, որ դա այսքան շուտ տեղի կունենար։ «Комсомольская правда»–ի փոխանցմամբ՝ նորապսակներն ու հյուրերը զբոսնել են Սանկտ Պետերբուգի դիզայներական հյուրանոցներից մեկի տոնական սրահում, որտեղ 30 մետր երկարությամբ, հիանալի տեսարանով բաց պատշգամբ կա։

Այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեցին համապատասխան լուսանկարները, շնորհավորող օգտատերերի մի մասը սկսեց հետաքրքրվել՝ երգե՞լ են նրանք արդյոք «Լաբուտենի» մասին հայտնի երգը։ Հյուրերը խոստովանել են, որ իսկապես երգել են այն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը