Աշխարհ

08.07.2016 14:45


Մոսկվայում ահաբեկչական խմբավորման 5 անդամ է ձերբակալվել (տեսանյութ)

Մոսկվայում ահաբեկչական խմբավորման 5 անդամ է ձերբակալվել (տեսանյութ)

«Լայֆին» հայտնի է դարձել, որ այս գիշեր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հարավում, Լյուբերցում և Մերձմոսկվայում ՌԴ ԱԴԾ–ն և ՆԳՆ–ն համատեղ գործողություն են իրականացրել։ Արդյունքում՝ ձերբակալվել են ահաբեկչության խմբավորման անդամներ, որոնց հանցավոր գործողություններ են վերագրում Մոսկովյան շրջանում, մասնավորապես Ֆրյազինո քաղաքում։

«Բնակարաններում կողոպտված գույք է հայտնաբերվել, 500 հազ ռուբլի արժողությամբ 2 գեոդեզիական սարք, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնցում ծայրահեղական բնույթի հոլովակներ են գտել, այդ թվում՝ ԻԼԻՊ–ի առաջնորդների տեսաուղերձները»,–ասել է իրավապահ մարմիններում պարբերականի աղբյուրը։

Նշվում է, որ կողոպուտներից ստացված գումարներն ուղղվել են «Աթ թաքֆիր վալ–հիջրա» ահաբեկչական խմբավորման զարգացմանը։ Ներկայումս պարզում են նրանց կապերն ԻԼԻՊ–ի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը