Աշխարհ

08.07.2016 16:05


ԵՄ–ն և ՆԱՏՕ–ն համագործակցության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

ԵՄ–ն և ՆԱՏՕ–ն համագործակցության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

ԵՄ–ն և ՆԱՏՕ–ն Վարշավայում համագործակցության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Փաստաթուղթը ստորագրել են դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան–Քլոդ Յունքերը։

Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը կապահովի ԵՄ և ՆԱՏՕ–ի ռեսուրսների միավորումը՝ պատասխանելու ընդհանուր մարտահրավերներին, որոնցից են ներգաղթը, հիբրիդային սպառնալիքները և կիբերհարձակումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը