Աշխարհ

08.07.2016 21:25


Ներկայացվել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնը

Ներկայացվել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնը

Հայտնի «AnTuTu» ապրանքանիշի հետազոտողները ներկայացրել են աշխարհի տարբեր տարածաշրջանների ներկայիս ամենահայտնի սմարթֆոնների ցուցակը։ Համաշխարհային վարկանշային սանդղակում հաղթանակ են գրանցել «Samsung» ընկերության գաջեթները։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։

Առաջին տեղը զբաղեցրել է հարավկորեական «Samsung Galaxy Note 5» հեռախոսը։ Նրան հաջորդում է անցյալ տարի թողարկված «Samsung Galaxy S6»–ը, իսկ բրոնզը բաժին է հասել կոր էկրանով «S6 Edge»–ին։

4–րդ հորիզոնականում է հայտնվել հարավկորեական «Samsung Galaxy S7»–ը, առաջատարների հնգյակն էլ եզրափակում է չինական «Xiaomi Redmi Note 3»–ը։

6–րդ հորիզոնականում «Samsung Galaxy S7 Edge»–ն է. վերջինիս հետևում են «Meizu MX5»–ը, «LG G3»–ը և «LeEcj 1S»–ը։ Ամենավերջին՝ տասներորդ հորիզոնականը վերլուծաբանները հատկացրել են «Meizu Metal»–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը