Լրահոս

21.10.2010 15:30


"Smoke on the Water/Rock Aid Armenia"-ի ռեմիքսը կարելի է գնել iTunes-ում եւ Amazon-ում

1989թ. ռոքի աստղերի կողմից Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ձայնագրված "Smoke on the Water" երգի ռեմիքսը արդեն կարելի է գնել iTunes եւ Amazon ինտերնետային խանութներում:

 Ռեմիքսը թողարկվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացնում են ավստրալիական Do Something կազմակերպությունը եւ Մեդիամաքս-ը:

Ծրագրի նպատակն է միջոցներ հավաքագրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար, որը ավերվել էր 1988թ. երկրաշարժի հետեւանքով:

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ $ 250.000, արդեն հավաքագրվել է $ 75.000:  "Smoke on the Water"-ի ռեմիքսի օն-լայն վաճառքից ստացված ողջ հասույթը կուղարկվի դպրոցի վերականգնման հիմնադրամին:

iTunes ինտերնետային խանութում "Smoke on the Water/Rock Aid Armenia"-ն կարելի է ձեռք բերել հետեւյալ հղումով' http://itunes.apple.com/us/album/smoke-on-water-2010-wermut/id396024924?i=396025040&ign-mpt=uo%3D4

Amazon ինտերնետային խանութում "Smoke on the Water/Rock Aid Armenia"-ն կարելի է գնել հետեւյալ հղումով' http://www.amazon.com/gp/product/B0045OFVR4/ref=cm_sw_r_fa_dp_i3AVmb04JR4KS:

Պրոմո-տեսահոլովակը հասանելի է հետեւյալ հղումով' http://www.youtube.com/watch?v=1tsw3nKDlBE:

 "Smoke on the Water" երգի ձայնագրմանը 1989թ. մասնակցել էր ռոք-երաժիշտների մի ամբողջ ընտրանի, մասնավորապես. Իէն Գիլանը եւ Ռիչի Բլեքմորը (Deep Purple), Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը (Queen), Թոնի Այոմին (Black Sabbath), Դեւիդ Գիլմորը (Pink Floyd), Բրյուս Դիքինսոնը (Iron Maiden), Քրիս Սքվայրը (Yes), Ջեֆ Դաունսը (Asia), Պոլ Ռոջերսը (Bad Company), Քիթ Էմերսոնը (Emerson, Lake and Palmer):

Նախագծի մանրամասները հասանելի են հետեւյալ հղումով' www.rockaidarmenia.com:

Այս խորագրի վերջին նյութերը