Աշխարհ

11.07.2016 22:11


ԼՂ հակամարտության թեման են քննարկել Լավրովն ու Ալիևը (տեսանյութ)

ԼՂ հակամարտության թեման են քննարկել Լավրովն ու Ալիևը (տեսանյութ)

Ադրբեջանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն։

«Գնահատում ենք ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ռուսական նախաձեռնություններին ձեր վերաբերմունքը: Գործընթացն իրոք առաջ է շարժվում, և նախագահ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից։ Նրա հանձնարարականով ես այցելում եմ երկու երկրի մայրաքաղաքներ: Հույս ունեմ, որ մեր այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ առավել հստակ նախանշել հետագա քայլերը»,- ասել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը