Աշխարհ

12.07.2016 10:55


Ավստրալական կոալան «գրավել է» տունն ու տեղավորվել բազմոցին

Ավստրալական կոալան «գրավել է» տունն ու տեղավորվել բազմոցին

Ավստրալիայի բնակիչները, արձակուրդից վերադառնալով, իրենց տունը «գրավված» են գտել կոալայի կողմից։ Կենդանին նստել էր բազմոցին և հեռուստացույց էր դիտում, իսկ մարդկանց հասկացրել է, որ այդ տարածքն իրենն է համարում։

«Газета.Ru»–ի փոխանցմամբ՝ կոալան տուն է մտել շների համար հատկացված դռնակից։ Տանտերերը՝ Միշել Գուդմենը և Վիկի Հեյնսը, բավական զարմացել էին՝ տեսնելով արտասովոր հյուրին, որն ամեևին էլ չէր վախենում նրանցից։

Որպեսզի համոզեն կենդանուն հեռանալ, տանտերերը դիմել են կոալաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը