Աշխարհ

13.07.2016 10:20


Քլինթոնը նշել է ԱՄՆ պոտենցիալ փոխնախագահի անունը

Քլինթոնը նշել է ԱՄՆ պոտենցիալ փոխնախագահի անունը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը երկրի փոխնախագահի պաշտոնում դիտարկում է Եվրոպայում ՆԱՏՕ–ի զորքերի նախկին գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Սթավրիդիսի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերը»՝ իր աղբյուրներին հղումով։

Ֆլորիդայի բնակիչ 61–ամյա Սթավրիդիսը Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանին կից Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկանն է։ ՆԱՏՕ–ի զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2013թթ., երբ Քլինթոնն ԱՄՆ պետքարտուղար էր։

Սպասվում է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի անունը կարող է հրապարակվել մոտ օրերս։

Դե, իսկ ԱՄՆ նոր նախագահի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 8–ից հետո։ Սոցհարցումների արդյունքներով՝ Քլինթոնն առաջ է անցնում իր գլխավոր մրցակցից՝ հանրապետական Դոնալդ Թրամփից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը