Լրահոս

22.10.2010 08:55


Արձանագրված ՃՏ պատահարներն ըստ շաբաթվա օրերի

Արձանագրված ՃՏ պատահարներն ըստ շաբաթվա օրերի

2010 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհարտրանսպորտային պատահարներից 216 արձանագրվել է երկուշաբթի օրերին, որոնց հետեւանքով 25 մարդ զոհվել է, 316-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Երեքշաբթի օրերին արձանագրվել է 178 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 29 մարդ զոհվել է, 255-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Չորեքշաբթի օրերին արձանագրվել է  172 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 18 մարդ զոհվել է, 220-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Հինգշաբթի օրերին արձանագրվել է   201 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 21 մարդ զոհվել է, 253-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Ուրբաթ օրերին արձանագրվել է  224 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 36 մարդ զոհվել է, 297-ը 'ստացել մարմնական վնասվածքներ:

Շաբաթ օրերին արձանագրվել է  192 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 31 մարդ զոհվել է, 262-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Կիրակի օրերին արձանագրվել է  219 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 31 մարդ զոհվել է, 322-ը' ստացել մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը