Աշխարհ

14.07.2016 10:45


ՌԴ–ում սաստիկ քամու ու ամպրոպի հետևանքով վիրավորներ կան (տեսանյութ)

ՌԴ–ում սաստիկ քամու ու ամպրոպի հետևանքով վիրավորներ կան (տեսանյութ)

ՌԴ մերձմոսկովյան Լյուբերցում ուժգին քամին մոտ հարյուր ծառ է շրջել։ Բնական տարերքի պատճառով նաև երկու մարդ է վիրավորվել։

Մոժայսկի շրջանից հաղորդում են երեք տուժածի մասին։ Քամուց վնասվել են մի շարք տների տանիքներ։ Մոսկվայում, օպերատիվ ծառայությունների տվյալներով, մեկ մարդ է հոսպիտալացվել, մեքենաներ են վնասվել։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ ամեն ինչ սկսվել է հազվադեպ հանդիպող բնական երևույթից՝ չոր ամպրոպից։ Եղանակի տեսաբանները մայրաքաղաքում կրկին սաստիկ քամի, ամպրոպ ու կարկուտ են կանխատեսել. մոսկվացիներին խորհուրդ են տվել մեքենաները չկայանել և չպատսպարվել ծառերի տակ, խուսափել քաղաքային այցերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը