Աշխարհ

14.07.2016 11:30


Պարզվել է, որ Վան Գոգը միայն ականջի բլթակը չի կտրել

Պարզվել է, որ Վան Գոգը միայն ականջի բլթակը չի կտրել

Վինսենթ վան Գոգի ստեղծագործական կյանքը հետազոտող Բերնադետ Մերֆին գտել է այն բանի ապացույցը, որ նիդեռլանդցի հայտնի նկարիչը կտրել է ականջն ամբողջությամբ, այլ ոչ թե միայն բլթակը, ինչպես որ հայտնի էր նախկինում։ Բացի այդ, պարզվել է, որ նկարիչն իր մարմնի մասն ամենևին էլ մարմնավաճառի չի նվիրել։ Այս մասին հաղորդում է «The Telegraph»–ը։

Մերֆին գտել է ֆրանսիական Առլ քաղաքի հիվանդանոցի աշխատակից Ֆելիքս Ռեյի նամակը, ով խնամում էր վան Գոգին։ Նամակի տեքստում ասվում է, որ նկարիչը կտրել է իր ամբողջական ականջը, այնուհետև նվիրել այն իր սպասուհուն՝ Գաբրիելին, ով տուժել էր շան հարձակումից և ստիպված աշխատանք գտել հասարակաց տանը՝ բուժումը վճարելու նպատակով։ Մինչև վերջերս համարվում էր, որ աղջիկն ի սկզբանե եղել է մարմնավաճառ և ոչ մի ուղղակի կապ չի ունեցել Վան Գոգի հետ։

Գաբրիելի բարեկամների խոսքերով՝ նկարիչն իր ականջը նվիրել է աղջկան բանականության մթագնման պահին։ Նա կարծել է, որ այդ «նվերը» կօգնի սպասուհուն մարել պարտքերը։

Այս փաստերը տեղ են գտել Մերֆիի «Վան Գոգի ականջը. իրական պատմություն» գրքում։ Այս գրքի հիման վրա BBC հեռուստաընկերության ներկայացուցիչները նկարահանելու են վավերագրական ֆիլմ, որը լույս է տեսնելու մինչև տարեվերջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը