Լրահոս

22.10.2010 09:57


Թբիլիսիի երկաթուղային կայարանի նկուղում պայթյուն է տեղի ունեցել

Հինգշաբթի ուշ երեկոյան Թբիլիսիի երկաթուղային կայարանի նկուղում պայթյուն է տեղի ունեցել  Զոհերի և վիրավորվածների մասին տեղեկություններ չկան։ 

Ինչպես հաղորդել է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել  Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Պայթյունը տեղի է ունեցել Բորժոմի կայարանի նկուղում։ Հնարավոր է, որ այնտեղ ինչ-որ պահեստ է եղել։ Տվյալ պահին տեղեկատվությամբ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,-հաղորդել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

 

Այս խորագրի վերջին նյութերը