Քաղաքական

14.07.2016 22:32


Զախարովա. «ԼՂ հարցի շուրջ բանակցություններում որևէ տհաճ անակնկալ չի կարող լինել» (տեսանյութ)

Զախարովա. «ԼՂ հարցի շուրջ բանակցություններում որևէ տհաճ անակնկալ չի կարող լինել» (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում որևէ տհաճ անակնկալ չի կարող լինել: Այսպես նա արձագանքել է հարցին, թե մտահոգություններ չկա՞ն, որ բանակցությունների մանամասների մասին տեղեկատվության բացակայությունը հետագայում կարող է տհաճ անակնկալ լինել հակամարտող կողմերի հասարակությունների համար:

«Բանակցային գործընթացում ներառված են փորձագետներ բոլոր կողմերից: Դա այն է, ինչը մաքոքյան դիվանագիտություն է կոչվում»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ մտահոգություն պետք է առաջացնի պայմանավորվածությունների բացակայությունը:

«Կարևոր է, որ ներկայում ակտիվորեն ընթացող գործընթացը կառուցողական ավարտ ունենա, և կողմերին տարածաշրջանում խաղաղության հույս բերի: Այժմ շատ կարևոր պահ է, և պետք է այնպես անել, որ բոլոր թիմերն ընդհանուր արդյունքի համար խաղան, մասնավորապես՝ բռնության դադարեցման, նոր արյունահեղության պոտենցիալ հնարավորությունների կանխման»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը