Աշխարհ

15.07.2016 12:30


Հայտնի են «Էմմի–2016»–ի անվանակարգերի թեկնածուները

Հայտնի են «Էմմի–2016»–ի անվանակարգերի թեկնածուները

Հայտնի է դարձել հեղինակավոր ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխության անվանակարգերի թեկնածուների ցուցակը։ «Էմմի»–ն այս տարի հանձնվելու է 68–րդ անգամ։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս անվանակարգերի քանակով առաջատար է «Գահերի խաղը», որի վերջերս ավարտված 6–րդ սեզոնը հավակնում է միանգամից 23 մրցանակի, այդ թվում՝ լավագույն դրամատիկ սերիալի կոչմանը։ «filmpro.ru» կայքը ներկայացրել է ամենակարևոր անվանակարգերը։

Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ՝

«Գահերի խաղը»,

«Ամերիկացիները»,

«Դաունթաուն աբբայությունը»,

«Ավելի լավ է՝ զանգեք Սոլին»,

«Խաղաքարտե տնակ»,

«Հայրենիք»,

«Պարոն ռոբոտ»։

Լավագույն կատակերգական սերիալ՝

«Ամերիկյան ընտանիքը»

«Սիլիկոնե հովիտ»,

«Փոխնախագահ»,

«Ոչնչի վարպետ»,

«Սևավունը»,

«Անկոտրում Քիմմի Շմիդտը»։

Լավագույն հեռուստաֆիլմ՝

«Շերլոք»,

«Լյութեր»,

«Շատ մյուրեյյան Սուրբ ծնունդ»,

«Մինչև վերջ»,

«Հաստատում»։

Լավագույն մինի սերիալ/ֆիլմ՝

«Ամերիկյան հացագործություն»,

«Ֆարգո»,

«Գիշերային ադմինիստրատոր»,

«Հանցագործությունների ամերիկյան պատմություն»,

«Արմատներ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը