Կարծիք

15.07.2016 12:32


Արցախի տարածքների հանձնումը և անխուսափելի պատերազմը կձևափոխի ողջ մայրցամաքը

Արցախի տարածքների հանձնումը և անխուսափելի պատերազմը կձևափոխի ողջ մայրցամաքը

Չափազանց հաճախ է հայտնվում տարածքային կոմպրոմիսի թեման, որն իբր անհրաժեշտ է ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման համար: Հավանաբար, շատ մտքեր ես արդեն բարձրաձայնել եմ, բայց չեմ կարող ևս մեկ անգամ չարտահայտվել այսպես կոչված «7 շրջանների հանձնման պլանի մասին»:

1. Տարածքներ հանձնելը խնդիրը չի լուծի: Լավագույն դեպքում հանգստություն կլինի 2-3 տարով: Սադրանքների դադարեցում՝ ցուցադրական, բայց ժամանակավոր: Բայց դրանից հետո կգտնվի նոր առիթ՝ ռազմական գործողությունների վերսկսման համար՝ ընդ որում, նոր աշխարհագրական իրականության մեջ: Կոպիտ ասած, շրջանների հանձնումը կմերկացնի արդեն ոչ թե Արցախը, այլ Երևանը:

2. Չեն կարող խոսակցություններ լինել որևէ փոխզիջման մասին առանց տարածքային պահանջների ողջ համալիրի քննարկման: Արցախին ամբողջությամբ պետք է հանձնվեն Մարտունում, Մարտակերտի և Շահումյանի շրջանները: Դրա հետ մեկտեղ պետք է երկխոսություն սկսվի՝ Նախիջևանի հատուկ կարգավիճակի, հայերի կողմից դարերով ստեղծած պատմական հուշարձանների վերականգնման մասին:

3. Խոսք չի կարող լինել տարածքների մասին առանց՝ Բաքու և Սումգայիթ փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելու: Պետք է երաշխավորվի բոլոր հայերի անվտանգությունը, ովքեր պատրաստ են այցելել Ադրբեջան (օրինակ, նախնիների գերեզմանները վերականգնելու համար): Անհրաժեշտ է բարձրացնել կորցրած սեփականության հարցը: Բացի այդ միջաքզգային հսկողության ներքո պետք է կանգնեցվի՝ Ադրբեջանում պատերազմի քարոզը և ատելության քաղաքականությունը հայերի նկատմամբ:

4. Խոսք չի կարող լինել տարածքների մասին առանց Ռուսաստանից Ադրբեջան ծանր զինատեսակների մատակարարման դադարեցումը: Աբսուրդային, նողկալի իրավիճակ է ստեղծվում. «Դուք տարածքները հանձնեք, իսկ մենք ձեր հակառակորդին ծանր կրականետեր և հարվածային հրթիռներ կուղարկենք»: Նման մոտեցումը Ռուսաստանին սպառնում է Հայաստանի և մյուս դաշնակիցների վստահությունը կորցնելով:

5. Քաղաքական իրավիճակն այնպիսին է. Հայաստանի այն ղեկավարը, ով կփորձի ստիպել ԼՂՀ-ին սահմանադրական տարածքներ հանձնել, անխուսափելիորեն կընկալվի ազգային շահերի դավաճան: Եվ դրանում օբյեկտիվ ճշմարտություն կա, քանի որ խոսքը գնում է միակողմանի և շատ զգալի զիջումների մասին: Արցախն այսօր ապրում է առանց Ադրբեջանի կողմից ճանաչման և այդ ճանաչումը կրիտիկական նշանակություն չունի:

Ինչ կարող է լինել արդյունքում: Արցախի տարածքների հանձնումը, իսկ այնուհետև անխուսափելի պատերազմը կձևափոխի ողջ մայրցամաքը: Կարող է առաջանալ նոր օսմանյան կամար՝ Բոսֆորից մինչև Կասպից ծով, որը բոլոր տեսակի ծայրահեղականների համար պարարտ միջավայր կդառնա: Հայաստանի փոխարեն մենք կստանանք նոր Սիրիա՝ ավերված քաղաքներով և «ջիպավոր գլխակերներով»: Կսկսվի տարբեր խմբավորումների՝ ահաբեկիչների, ազգային վրիժառուների, տարերային զինված խմբավորումների հակամարտություն: Ռուսական «Բուրատինո» կայանքները վաղ թե ուշ իրենց կրակային քթերն ուղղելու են դեպի Հյուսիսային Կովկաս: Ընդ որում դա կկատարվի շատ շուտ: Բռնության գոտին անխուսափելիորեն կտարածվի Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի տարածք: Ահաբեկիչների համար կնշմարվի Անդրկովկասում քրիստոնեության ու եվրոպական քաղաքակրթության ոչնչացման իրական նպատակը: Հաջորդ կանգառը՝ Ստավրոպոլյե, Կրասնոդարի մարզ, «այնուհետև ամենուր»: Պետք է հաշվի առնել սերնդափոխությունը, այդ թվում՝ քաղաքական: Ողջ տարածաշրջանի երիտասարդների համար Ռուսաստանն այլևս «եղբայրական երկիր» չէ, այլ քիչ հասկանալի հյուսիսային հարևան: Սրան հավելենք Ադրբեջանի երիտասարդ բնակիչներին, որոնց օրինակ են բերում «Սաֆարովի սխրանքը» և ամենօրյա ռեժիմով ուղեղները լվանում: Բոլոր իմաստներով ժամանակը Ռուսաստանի շահերի դեմ է: Հայկական կողմին փաստացի տարածքային զիջումների դրդելով, Ռուսաստանն իր համար հսկայական և անլուծելի խնդիր է պարտաստում:

ՌԴ Հանրային պալատի անդամ, քաղաքագետ

Դենիս Դվորնիկովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը