Աշխարհ

15.07.2016 18:43


Հրեշների որս. Մոսկվայում «պոկեմոնամանի» համաճարակը սկսվել է Կրեմլից (տեսանյութ)

Հրեշների որս. Մոսկվայում «պոկեմոնամանի» համաճարակը սկսվել է Կրեմլից (տեսանյութ)

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը համարում է, որ Կրեմլ կարելի է այցելել և առանց «Pokemon GO» խաղի պոկեմոնների, որոնք կարող են այնտեղ բնակվել։

«Պոկեմոնը առիթ չէ համաշխարհային մշակույթի գանձարանը այցելելու համար,– այսպես է պատասխանել Պեսկովը արդյոք խաղի մասնակիցները կարո՞ղ են բռնել պոկեմոններին Կրեմլի տարածքում հարցին,– բացի այդ, չնայած նրան, որ Կրեմլը պետության նախագահի նստավայրն է՝ այն աննախադեպ բաց է»։

«Pokemon GO» խաղը, որը թողարկվել է «Nintendo» ընկերության կողմից մոտավորապես 2 շաբաթ առաջ, համաշխարհային հեղինակության է արժանանում։ Հաշված օրերի ընթացքում այն ներբեռնել են հարյուր հազարավոր մարդիկ։ Խաղն առաջին տեղն է զբաղեցնում «App Store»–ում և «Google Play»–ում։ Իրականությամբ լրացված գործառույթը թույլ է տալիս միավորել շրջապատող իրականությունը և խաղային տարածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը