Կարծիք

15.07.2016 14:26


Ի՞նչ չափորոշիչներով պետք է որոշել՝ որն է անպետք տարածք, որը՝ պետքական

Ի՞նչ չափորոշիչներով պետք է որոշել՝ որն է անպետք տարածք, որը՝ պետքական

ՀՀԿ-ն նոր ծրագիր է ուզում կյանքի կոչել, ասել է թե՝ ժողովրդի խաղաղության դիմաց տարածքներ է հանձնելու Ադրբեջանին: ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք և ՀՀԿ-ի ձեքից սնվող լրատվամիջոցները սկսել են այն քարոզը, որ եթե պետք լինի, Սերժ Սարգսյանը որոշ տարածքներ կհանձնի հանուն խաղաղության: Դե, այն տարածքները, որոնք մեզ «պետք չեն»։

Հիմա հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր փոքր Հայաստանի համար այդ տարածքները պետք չեն, իսկ Ադրբեջանին և, նամանավանդ, Ալիևին դրանք պետք են, կամ ի՞նչ չափորոշիչներով պետք է որոշել՝ որն է անպետք տարածք, որը՝ պետքական, կամ ո՞վ է որոշելու՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ անպետք տարածքների բնակիչները: Եթե Սերժ Սարգսյանն իր չափորոշիչներով պետք է որոշի՝ որն է անպետք, և որը՝ պետքական, ապա նա իր պաշտոնավարման ութը տարիներին ապացուցել է՝ իր համար, բացի անձնական շահն ու հարստությունը, ոչինչ էլ այս կյանքում արժեք չունի՝ ո՛չ Երևանը, ո՛չ Ստեփանակերտը, ոչ էլ որևէ քաղաք կամ մարզ: Եթե նա արհամարհում է ժողովրդին, նրա կյանքն օր օրի ավելի է բարդացնում, ինչո՞ւ պետք է տարածքներ խնայի: Իսկ ժողովուրդը երբեք թույլ չի տա արյամբ պահած անգամ մեկ միլիմետր տարածք հանձնել թշնամուն: Եվ ինչպե՞ս պետք է իր պլաններն իրականացնի Սերժ Ազատիչը:

Այն պարագայում, երբ մեր ժողովուրդը միշտ էլ կորուստներ է ունեցել այն հողի համար, որը Սերժ Սարգսյանն ուզում է հանձնել Ադրբեջանին, կբերի հասարակական մեծ շարժման, քանի որ ժողովրդին մի կայծ է պետք ափերից դուրս գալու՝ Սերժ Սարգսյանին էլ, ՀՀԿ-ին էլ Ադրբեջանին հանձնելու համար:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը