Քաղաքական

15.07.2016 14:34


«Հող հանձնող դավաճանը պետք է գնա ապրի Ադրբեջանի կազմում»

«Հող հանձնող դավաճանը պետք է գնա ապրի Ադրբեջանի կազմում»

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է:

Թեմայի շուրջ «Hayeli.am» զրուցեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ: Վերջինիս պնդմամբ՝ միայն մտավոր հետամնաց մարդը կարող է փոխզիջման մասին խոսել՝ առանց Արցախի կարգավիճակի ճանաչման:

«Դա վախկոտների թեզն է, ովքեր կարողացել են ամրապնդել իրենց շահը և դարեր շարունակ մեզ խաբել են: Այսքանից հետո ո՞նց կարող ենք նրանց վստահել և տարածքների փոխզիջման մասին խոսել: Ես վստահեցնում եմ՝ եթե անկախության դիմաց, թեկուզ հինգ շրջան հանձնեն, Արցախի բնակչության թիվը կտրուկ կնվազի, և Արցախում մարդ չի մնա»,-ընդգծեց հրամանատարը:

Պարոն Եղիազայանը հիշեցրեց, որ այն մարդիկ, ովքեր գողացել են պետության գումարները և ցանկանում են տարածքներ հանձնել, կհամարվեն հայրենիքի դավաճաններ, և այդ դավաճանությունը չի ներվի:

«Ապրիլյան վայրագությունները տեսնելուց հետո այդ ո՞ր փիլիսոփա հայն է խոսում տարածքների հանձնման մասին: Հող հանձնող դավաճանը պետք է գնա ապրի Ադրբեջանի կազմում»,-շեշտեց Մանվել Եղիազարյանը:

«Hayeli.am»

Այս խորագրի վերջին նյութերը