Աշխարհ

18.07.2016 10:50


Էրդողանը F–16 կործանիչներ է երկինք բարձրացրել

Էրդողանը F–16 կործանիչներ է երկինք բարձրացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է պարեկային թռիչքներ իրականացնել ողջ երկրի տարածքով։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Anadolu»–ին հղումով։

Թռիչքներն իրականացնելու են F–16 կործանիչները։

Նշվում է, որ դա օդային տարածությունը վերահսկելու համար է իրականացվում՝ անվտանգություն ապահովելու նպատակով։

Հիշեցնենք՝ հուլիսի 16–ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ճնշվեց Էրդողանին հավատարիմ ուժերի կողմից, որին ապստամբները մտադիր էին սպանել կամ պատանդ վերցնել Մարմարիս առողջարանային քաղաքում։ Թուրք նախագահը, սակայն, հասցրել էր լքել հյուրանոցը նրանց գալուց առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը