Աշխարհ

18.07.2016 11:20


Ալմա–Աթայում հակաահաբեկչական արշավ է սկսվել (տեսանյութ)

Ալմա–Աթայում հակաահաբեկչական արշավ է սկսվել (տեսանյութ)

Ալմա–Աթայում հակաահաբեկչական արշավ է սկսվել հրաձգությունից հետո, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ երկրի ՆԳՆ քաղաքային բաժանմունքի մամուլի ծառայությանը հղումով։

«Ալմա–Աթա քաղաքի տարածքում հայտարարվել է հակաահաբեկչական արշավ սկսելու մասին։ Այդ կապակցությամբ խնդրում ենք բոլորին չլքել իրենց բնակարանները, խուսափել մարդաշատ վայրերից»,–ասվում է հաղորդագրությունում։

«Tengrinews»–ի փոխանցմամբ՝ երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ կարմիր աստիճան է հայտարարվել։ Հատուկ ծառայությունները մոբիլիզացվել և մարտական պատրաստվածության են բերվել։ Վերահսկողությունը խստացվել է օդանավակայաններում, նավահանգիստներում, երկաթգծի կայարաններում և ավտոկայաններում։ Կայարաններից մեկը շրջափակվել է։

Ավելի վաղ ուժային կառույցների աղբյուրը հայտնել էր, որ Ալմալինի շրջանի ՆԳՆ վարչության մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 ոստիկան է մահացել։ «gazeta.ru»–ն էլ գրում է, որ հարձակվել են Ալմալինի ոստիկանական և ԱԱԾ բաժանմունքների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը