Աշխարհ

18.07.2016 12:11


Թուրքիայի ԶԼՄ–ն հրապարակել է հյուրանոցի գրոհի տեսանյութը, որտեղ հանգստանում էր Էրդողանը (տեսանյութ)

Թուրքիայի ԶԼՄ–ն հրապարակել է հյուրանոցի գրոհի տեսանյութը, որտեղ հանգստանում էր Էրդողանը (տեսանյութ)

«Anadolu» գործակալությունը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է ապստամբների կողմից Մարմարիսում գտնվող հյուրանոցի գրոհի պահը. այնտեղ հանգստանում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Տեսանյութում լսվում են կրակոցներ, երևում են հյուրանոցի վերևում պտտվող ուղղաթիռը, ինչպես նաև ապստամբությունից հետո հաստատության կրած վնասները՝ կոտրված պատուհանները, քանդված պատերը, փամփուշտների հետքերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու ընթացքում ապստամբ օդաչուները հարվածներ են հասցրել Մարմարիսում գտնվող հանգստյան գոտու վրա ընդամենը Էրդողանի՝ այնտեղից մի քանի րոպե հետո հեռանալուց հետո։ Այնուհետև այնտեղ ուղղաթիռներով վայրէջք է կատարել 25 ապստամբ զինյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը