Լրահոս

22.10.2010 12:56


Մամեդյարով. «ԵԱՀԿ կայանալիք գագաթնաժողովում ԼՂ վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրվի»

Ինչպես տեղեկացնում է «AZE.az»-ը, Միջազգային հարաբերությունների փորձագետների գիտաժողովի բացման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ ծրագիրը  կհանգեցնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը։

Նա նշել է, որ այսօր ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք իբրև բանակցությունների շարունակությունն են ապահովում, չեն կարողանում  մադրիդյան սկզբունքների պատասխանը ստանալ Հայաստանից։ Ադրբեջանը, ըստ Մամեդյարովի, ամենևին մտադիր չէ հրաժարվել խաղաղ գործընթացից և շարունակելու է բանակցությունները, որոնք այդքան էլ արդյունավետ չեն, իսկ Հայաստանը, իբր, չի կարող խանգարել այս գործընթացին։

-Բայց ես համոզված եմ, որ երկարաժամկետ գործընթացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ ծրագիրը  կհանգեցնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը,-ասել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքերի հմաձայն՝ ներկա պահին  Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին փաստաղթի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում։

Մամեդյարովը նաև հայտարարել է, թե այս տարվա դեկտեմբերին  Աստանայում կայանալիք  ԵԱՀԿ գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրվի։

 

Այս խորագրի վերջին նյութերը