Աշխարհ

19.07.2016 10:05


Թուրքիայում ռուսական Սու–24–ը խոցած 2 օդաչու է կալանավորվել (տեսանյութ)

Թուրքիայում ռուսական Սու–24–ը խոցած 2 օդաչու է կալանավորվել (տեսանյութ)

Թուրքիայում սիրիական սահմանին ռուսական Սու–24–ը խոցած 2 օդաչու է կալանավորվել։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը՝ Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյային հղումով։

«vesti.ru»–ն հիշեցնում է՝ ՌԴ և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն առաջացավ 2015–ի նոյեմբերին տեղի ունեցած հենց այդ դեպքից հետո։

Ս. թ. հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նամակով ներողություն խնդրեց ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինից, որից հետո երկու երկրների հարաբերությունները սկսեցին աստիճանաբար կարգավորվել։

Հայտնի է դարձել նաև, որ ձերբակալված օդաչուներից մեկը մասնակցել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը