Աշխարհ

19.07.2016 10:15


Սպանդ գերմանական գնացքում. հարձակվողը ներգաղթյալ է եղել (տեսանյութ)

Սպանդ գերմանական գնացքում. հարձակվողը ներգաղթյալ է եղել (տեսանյութ)

Բավարիայի ոստիկանությունը պարզում է Գերմանիայի գնացքում ուղևորների վրա հարձակման շարժառիթները։ Պաշտոնական որևէ վարկած առայժմ չկա։

Նախօրեին աֆղանստանցի 17-ամյա ներգաղթյալը կացնով ու դանակով հարձակվել էր Գերմանիայի հարավում՝ Նյուրնբերգից 100 կմ հեռավորությամբ գտնվող գնացքի ուղևորների վրա։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ երեք տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 14–ն էլ հոսպիտալացվել է հոգեբանական շոկով։

Հարձակվողին գնդակահարել են փախուստի փորձի ժամանակ։ Մի քանի ժամով երկաթգծային հաղորդակցությունը դադարեցվել է։ Կատարվածի վայրում ոստիկանության լրացուցիչ ուժեր են տեղակայվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը