Լրահոս

22.10.2010 13:09


Orange-ը ներկայացնում է HD ձայնի հնարավորությամբ նոր հեռախոս

Orange-ը ներկայացնում է HD ձայնի հնարավորությամբ նոր հեռախոս

Orange-ը համալրում է իր հեռախոսների պորտֆոլիոն HD բարձր հստակության ձայնի հնարավորություն ունեցող նոր սմարթֆոնով' Nokia 5230-ով: Այս նորաոճ սմարթֆոնը, որն արդեն վաճառքում է Orange-ի խանութներում, ընտրության ավելի մեծ հնարավորություն կտա այն բաժանորդներին, ովքեր պահանջկոտ են ինչպես հեռախոսային խոսակցության ձայնի որակի, այնպես էլ հեռախոսի դիզայնի նկատմամբ:

Վառ, աչքի ընկնող Nokia 5230-ը նորարար դիզայնի և գերարդիական տեխնոլոգիաների համատեղում է, որը թույլ է տալիս մատի մի հպումով ունենալ ժամանցի բազմազան ծառայություններ: Symbian օպերացիոն համակարգով աշխատող և սենսորային էկրանով այս սմարթֆոնն աշխատում է ինչպես 2G, այնպես էլ 3G+ ցանցերում: Սմարթֆոնը համալրված է նաև GPS-ով և ունի Nokia Maps ծառայությունը:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան աշխարհում երկրորդ օպերատորն է, որն իր ցանցում ներդրել է Wideband AMR* տեխնոլոգիան կիրառող HD ձայնի ծառայությունը, որի շնորհիվ մարդկային ձայնի բոլոր նրբերանգները լսելի են դառնում և նշանակալիորեն նվազեցվում է ֆոնային աղմուկը' ստեղծելով տպավորությունը, թե զրուցակիցներն իրար կողքի են գտնվում:

Այս խորագրի վերջին նյութերը