Լրահոս

22.10.2010 13:21


Է. Մամեդյարովը. «Առաջարկ կա, որ մինչև այս ամսվա վերջը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպեն, ասել է.

-Ձևաչափը դեռևս քննարկման փուլում է։ Ճշգրիտ տեղեկություններ չկան։ Այս կապակցությամբ կան մի քանի առաջարկներ, այդ թվում՝ առաջ քաշված «3+2» ձևաչափը  և այլն։

Մամեդյարովը նաև նշել է, թե առաջարկ կա, որ  մինչև այս ամսվա վերջը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն

-Բայց այս կապակցությամբ ճշգրիտ տեղեկատվություն չկա։ Հարցը կհստակեցվի այս մի քանի օրվա ընթացքում։ Այժմ ամեն ինչ կախված է Լեռնային Ղարաբաղի «շրջակա գրավյալ տարածքների» վերաբերյալ նախապատրաստվելիք  համանախագահների զեկույցից և նրանց հաջորդ քայլերից,-նշել է Մամեդյարովը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը