Աշխարհ

20.07.2016 09:55


«Wikileaks»–ը Թուրքիայի իշխող կուսակցության էլեկտրոնային նամակագրությունն է հրապարակել և արգելափակվել

«Wikileaks»–ը Թուրքիայի իշխող կուսակցության էլեկտրոնային նամակագրությունն է հրապարակել և արգելափակվել

«Wikileaks» պորտալը հրապարակել է Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության էլեկտրոնային նամակագրությունը, որը մոտ 300 հազ նամակ է պարունակում։

Տվյալները ստացվել են կուսակցության անդամների 762 էլեկտրոնային փոստարկղերից, որոնց ազգանունները սկսվում են թուրքական այբուբենի A–I տառերով։ Ամենահին նամակները թվագրվում են 2010 թվականով, ամենաթարմերը՝ 2016թ. հուլիսի 6–ով։

Արդյունքում՝ «WikiLeaks»–ն արգելափակել են Թուրքիայի տարածքում։ Այս մասին ասվում է պորտալի թվիթթերյան էջում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ԶՈւ մի շարք պաշտոնյաներ հուլիսի 16–ին փորձեցին զինված հեղաշրջում իրականացնել Թուրքիայում, որը ճնշվեց այդ երկրի նախագահ Էրդողանին հավատարիմ ուժայինների կողմից։ Կատարվածի արդյունքում հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, այդ թվում՝ ոստիկաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը