Աշխարհ

20.07.2016 10:10


«Bloomberg». «Պարզվում է՝ Թրամփն այնքան էլ հարուստ չէ, որքան ասում էր»

«Bloomberg». «Պարզվում է՝ Թրամփն այնքան էլ հարուստ չէ, որքան ասում էր»

«Bloomberg» ֆինանսական տեղեկատվության հեղինակավոր մատակարարը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատել է 3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում, ինքը գործարարը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ իր կարողությունը գերազանցում է 10 միլիարդ ԱՄՆ դոլարը։

«Bloomberg»–ի գնահատականով՝ Թրամփին հաջողվել է վաստակել նախագահական մրցավազքի ընթացքում։ Մեկ տարի առաջ նրա ակտիվները, համաձայն գործակալության, կազմում էին 2,9 միլիարդ ԱՄՆ դոլար։ Դրա հետ մեկտեղ՝ միլիարդատիրոջ պարտքերը 350 դոլարից հասել են 630–ի։ Հիմնականում դա Վաշինգտոնի փոստի հին շենքի վերանորոգման գումարներն են, որոնցով Թրամփը պատրաստվում է համաշխարհային դասի հյուրանոց կառուցել։

Նշենք, որ Թրամփը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից։ Նա հավաքել է անհրաժեշտ 1237 ձայնը։ Այս մասին հայտնում է տեղի ԶԼՄ–ն։

Նման որոշում են կայացրել Քլիվլենդում անցկացվող ազգային կուսակցական համագումարի պատվիրակները։ Հաղորդվում է, որ հաստատվել է ծրագիրը, համաձայն որի՝ կուսակցության ներկայացուցիչը կմասնակցի նախագահական ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը