Աշխարհ

20.07.2016 17:30


Աշխարհի ամենաթանկարժեք մեքենան ջարդուփշուր են արել (տեսանյութ)

Աշխարհի ամենաթանկարժեք մեքենան ջարդուփշուր են արել (տեսանյութ)

Գերմանիայի Նյուրբուրգրինգ ավտոարշավի մայրուղու վրա տեղի է ունեցել պատմության ամենաթանկարժեք ճանապարհատրանսպորտային պատահարը։ «Koenigsegg» ընկերության վարորդը ջարդուփշուր է արել 5,2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «One:1» սուպերմեքենան։

Մեքենան ավտովթարի է ենթարկվել «նախագծի զարգացման աշխատանքների» շրջանակում։ Վարորդը փորձել է պտույտ կատարելու ռեկորդ սահմանել։ Այս մասին հաղորդում է «Metro»–ն։

Դատելով հրապարակված կադրերից՝ ավտոմեքենան բախվել է անվտանգության պարսպին, թռել դրա վրայով և շրջվել։ Թե ինչ արագությամբ է ընթացել մեքենան, չի հստակեցվում։

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «One:1»–ի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ծանր վնասվածքներ նա չի ստացել, և ավտովթարի հենց հաջորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից։

Այսօր աշխարհում «One:1» յուրօրինակ մեքենայից ընդամենը 5 նմուշ գոյություն ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը