Աշխարհ

21.07.2016 10:30


Թրամփը գովաբանել է Էրդողանին ռազմական հեղաշրջումը ճնշելու համար

Թրամփը գովաբանել է Էրդողանին ռազմական հեղաշրջումը ճնշելու համար

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «The New York Times»–ի հետ հարցազրույցի ընթացքում գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական հեղաշրջումը ճնշելու համար։

«Ես բարձր եմ նրան գնահատում այն բանի համար, որ նա կարողացավ իրավիճակը հետ շրջել։ Որոշ մարդիկ ասում են, որ այդ ամենը նախապես ծրագրված էր, բայց ես այդպես չեմ կարծում»,– հայտարարել է միլիարդատերը։

Ավելի վաղ ԱՄՆ–ի իշխանություններն առաջարկել էին Էրդողանին իրենց օգնությունը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը