Աշխարհ

21.07.2016 10:20


Էրդողանը՝ մահապատիժ կիրառելու մասին. «ԵՄ–ն պիտի հարգի այդ որոշումը»

Էրդողանը՝ մահապատիժ կիրառելու մասին. «ԵՄ–ն պիտի հարգի այդ որոշումը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Al Jazeera»–ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ եթե մահապատիժը վերականգնելու մասին որոշում ընդունվի, եվրոպական երկրները ստիպված կլինեն հարգել դա։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Իմ կարծիքով որոշումը կախված է ժողովրդից։ Եթե ժողովուրդն այդպես որոշի, ապա ժողովրդավարությանը հավատող բոլոր երկրները ստիպված կլինեն հարգել դա»,–ասել է թուրք նախագահը։

Այդպես է նա պատասխանել հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Թուրքիան հրաժարվել ԵՄ–ին անդամակցելուց մահապատիժը վերականգնելու դիմաց։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղ Էրդողանին հիշեցրել էր, որ մահապաժի վերականգնումն անհամատեղելի է ԵՄ անդամության հետ։

«gazeta.ru»–ն հիշեցնում է՝ Թուրքիայում մահապատիժը չեղարկվել է 2004–ին՝ ԵՄ մտնելու չափանիշներին համապատասխանելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը