Կարծիք

21.07.2016 11:24


Աստղիկները հանկարծակի հիշել են, որ «թուրքը նայում ուրախանում է»

Աստղիկները հանկարծակի հիշել են, որ «թուրքը նայում ուրախանում է»

Տարբեր կալիբրի աստղիկները հանկարծակի հիշել են, որ «սահմանից էն կողմ թուրքը նայում ուրախանում է»։

Լսե՛ք, բա ինչո՞ւ դրա մասին չէիք հիշում, երբ երկրից Սերժ Սարգսյանի ապաշնորհ քաղաքականության պատճառով 300 հազարից ավելի մարդ է արտագաղթել, երբ մեր երկրի արտաքին պարտքը գրեթե քառապատկվել է, երբ մեր երկրում նույնիսկ պաշտոնական տվյալներով 30 տոկոսից ավելի աղքատություն է, երբ անտաղանդ հարկային քաղաքականության պատճառով բիզնեսը մահամերձ է, երբ անսկզբունքային արտաքին քաղաքականության պատճառով հերիք չէ, որ երկիրը ճանաչվել է անվստահելի գործընկեր, կրճատվել են նաև օտարերկրյա ֆինանսական ներդրումները, երբ մարդու մահվան մեջ մեղադրվողներին վերանշանակում են մարզպետի պաշտոնում, երբ առանց այդ էլ տնտեսական ծանր պայմաններում թանկացնում էին գազն ու էլեկտրաէներգիան, երբ, չգիտես՝ ինչու, ամբողջ քաղաքն «ականապատել են» կարմիր գծերով, երբ փայ են մտնում ուրիշների բիզնեսների մեջ, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորներն անօդաչու սարքերը հրացաններով էին ոչնչացնում, իսկ հետո երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն, առանց ամաչելու, հայտարարում էր, որ 1980-ականների զենքերով ենք կռվում այն պարագայում, երբ մեր թշնամին, որն առանց այդ էլ գերազանցում է մեզ նույնիսկ զուտ քանակով, կռվում է ժամանակակից զենքով, երբ․․․․, երբ․․․․․։

Երբ, ի վերջո, երկիրը դարձրել են ոչ կենսունակ, իսկ հասարակությանը՝ հուսահատ ու չարացած։

Բա սրա մասին ինչո՞ւ չեք խոսում։ Ինչո՞ւ այս ամենը Սերժ Սարգսյանի երեսին չեք շպրտում։ Վախենում եք՝ ձեր տաքուկ տեղերը կորցնեք, հա՞։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը