Լրահոս

21.07.2016 18:44


Նոր Խարբերդի ամառանոցներից մեկի մոտ այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկի մոտ այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք:

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի թիվ 46 հասցեի մոտակայքում՝ մոտ 1500 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Վեդի քաղաքի հուշահամալիրի մոտակայքում՝ մոտ 900 քմ, Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին՝ թիվ 51 ենթակայանի մոտակայքում՝ մոտ 40 հա բուսածածկույթ և պտղատու ծառեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը