Քաղաքական

21.07.2016 12:49


Պավել Մանուկյան. «Իսկ Սերժ Սարգսյանը ե՞րբ չի լռում» (տեսանյութ)

Պավել Մանուկյան. «Իսկ Սերժ Սարգսյանը ե՞րբ չի լռում» (տեսանյութ)

Իշխանությունը ՊՊԾ-ի տարածքից հեռացրել է բժիշկներին: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը:

Վերջինս «Ա1+»-ից տեղեկացել է, որ ոստիկանությունը գիշերը ցուցարարներից ազատել է Խորենացի փողոցը, բայց դա նրան չի մտահոգել. «Մաքրել են, գիշերը նորից կհավաքվեն»:

Այն հարցին, թե ցուցարարներին հեռացնելուց հետո իշխանությունը բանակցություններում ավելի կոշտ չի՞ խոսում, պարոն Մանուկյանն ասել է. «Բանակցություններ տեղի չեն ունենում. ես այդպիսի բան չեմ տեսնում»:

Նա տեղյակ է, որ ինչ-որ բան քննարկվում է Ալեք Ենիգոմշյանի միջոցով: Իսկ, ըստ ապստամբի, ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը:

«Իսկ ինքը ե՞րբ չի լռում, հատկապես դավադրությունների ժամանակ»,-ասել է Պավել Մանուկյանը:

Մանրամասները` «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը