Լրահոս

21.07.2016 13:22


Էլինար Վարդանյան. «Եվս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում»

Էլինար Վարդանյան. «Եվս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում»

Ի վերջո, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչպիսի լուծում կարող ենք ակնկալել, այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի հետ։

–Արդեն իսկ քաղաքացիների շրջանում է լարվածությունը մեծանում, եւ հետզհետե էսկալացիայի միտումներն ավելի տեսանելի են դառնում։ Ըստ Ձեզ՝ այս իրավիճակը մոտ օրերս կկարգավորվի՞։

–Գիտեք, ես կարծում եմ՝ այո՛։ Չի կարող այս իրավիճակը հավերժ շարունակվել։ Այսինքն՝ պետք է, բնականաբար, լուծման ելքեր գտնվեն։ Եվ, բնականաբար, լուծման ելքերը պետք է լինեն բանակցային արդյունքում ձեռք բերված ելքեր։ Մյուս կողմից՝ նաեւ ոստիկանության աշխատակիցները պետք է զերծ մնան լրացուցիչ բռնություն գործադրելու միջոցով հրահրումներ եւ լարվածություն մտցնելուց:

–Տիկին Վարդանյան, Դուք լինելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած վերջին բախումները, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին։

–Ճիշտ է, բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, ինչը, իհարկե, մարդու իրավունքների խստագույն խախտումներ են։ Ես ինքս անընդհատ կապի մեջ էի ե՛ւ ոստիկանության, ե՛ւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, եւ մինչեւ ուշ գիշեր բոլոր ակտիվիստները ազատ էին արձակված։ Ես կոչով դիմեցի եւ օգտվելով առիթից, քանի որ չեմ բացառում, որ այդպիսի գործողություններ կարող են կրկնվել, եւս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում։ Որովհետեւ լրացուցիչ ազդակները, որոնք կարող են լարվածություն առաջացնել, իրավիճակի լուծմանը միանշանակ չեն նպաստելու, այլ հակառակը՝ ավելի խորացնելու են առանց այն էլ լարված մթնոլորտը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը