Քաղաքական

21.07.2016 16:30


Վիտալի Բալասանյանն այս պահին գտնվում է ՊՊԾ գնդում, բանակցում է «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ

Վիտալի Բալասանյանն այս պահին գտնվում է ՊՊԾ գնդում, բանակցում է «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ

«Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց խմբավորման անդամ, ՊՊԾ գունդը գրավողներից Պավել Մանուկյանը:

–Պարո′ն Մանուկյան, բանակցություններն ի՞նչ փուլում են գտնվում:

–Շարունակվում են, հիմա Վիտալի Բալասանյանն է մեզ մոտ, իր հետ ենք զրուցում:

–Միջնորդ կողմ ո՞վ է հանդիսանում:

–Շատ դժվար վիճակ է, իշխանությունները բերանը ջուր են առել, իրանք չեն կարողանում մի բան անել, մեզ համար մի հարգելի մարդ են ուղարկում` Վիտալի Բալասանյանին, ով մեզ կողմից ընդունված, իմ կողմից առավել ևս: Այդ փուլում է: Հիմա այստեղ է, նա դուրս կգա, ամեն հարցերին կպատասխանի:

Մանրամասները՝ ArmLur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը