Լրահոս

21.07.2016 22:09


Հայաստան-Վրաստան սահմանային գոտում տեղի է ունեցել 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Հայաստան-Վրաստան սահմանային գոտում տեղի է ունեցել 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Հուլիսի 21-ին՝ ժամը 19.17-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.390 և արևելյան երկայնության 44.020:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, Բավրա և Սիզավետ գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը