Աշխարհ

22.07.2016 11:00


«Aeroflot»–ը վերականգնել է տոմսերի վաճառքը դեպի Թուրքիա

«Aeroflot»–ը վերականգնել է տոմսերի վաճառքը դեպի Թուրքիա

«Aeroflot» ավիաընկերությունը վերականգնել է Ռուսաստանից Թուրքիա կանոնավոր չվերթների ավիատոմսերի վաճառքը։ Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղևորների փոխադրումը վերականգնվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի կողմը երաշխավորել է ապահովել ավիացիոն անվտանգությունը։

Կանոնավոր չվերթներից բացի՝ հանվել են նաև տրանզիտի սահմանափակումները՝ Թուրքիայի օդանավակայաններից դեպի 3–րդ երկրներ։

Ավելի վաղ պարզվել էր, որ Ռոսավիացիան հուլիսի 22–ի կեսգիշերից հանել է դեպի Թուրքիա կանոնավոր չվերթների սահմանափակումը, որն ընդունվել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը