Լրահոս

22.07.2016 17:35


Ուղիղ միացում Խորենացի փողոցից (լրացվում է)

Ուղիղ միացում Խորենացի փողոցից (լրացվում է)

«Սասնա ծռերի» կողմից գրավված ՊՊԾ գնդին հարակից տարածքում իրավիճակը խաղաղ է. ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ երեկվանից չեն եղել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրավապահները մի քանի մետրով հետ են տարել բեռնատարները. այդպիսով ոստիկանների վերահսկողությունից դուրս է եկել ցայտաղբյուրը, որից արդեն ազատորեն կարողանում են օգտվել քաղաքացիները։

***

Քիչ առաջ մի մարդ անջատել է ջուրը՝ ասելով, որ իրեն համատիրությունից են հրամայել, համատիրությանն էլ՝ վարչությունից։ Երբ լրագրողները զանգահարել են համատիրություն, լսափողը դրել են։ Դրանից 10 րոպե հետո նույն մարդը եկել ու միացրել է ջուրը։

***

Ոստիկանական նոր ուժեր բերվեցին։ Վահաններով և մահակներով զինված ուժայիններին տեղափոխող ավտոբուսները Խորենացի փողոցով մոտեցան ՊՊԾ գնդին։

***

Քաղաքացիների հոսքը ՊՊԾ գնդին հարակից տարածք մեծանում է։

***

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների պահանջները մնում են նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական և վստահության կառավարության ձևավորում։

Այս խորագրի վերջին նյութերը