Աշխարհ

23.07.2016 10:10


Մադեյրայի օդանավակայանը կանվանեն Ռոնալդուի անունով

Մադեյրայի օդանավակայանը կանվանեն Ռոնալդուի անունով

Պորտուգալական Մադեյրայի իշխանությունները որոշել են տեղի օդանավակայանն անվանել Եվրոպայի գավաթը հաղթած ազգային հավաքականի առաջատար հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անունով։

«Ազգային երախտագիտությունը հարատև չէ, բայց ոչ Մադեյրայում»,– այդ որոշումը մեկնաբանել է տարածքային կառավարության ղեկավար Միգել Ալբուքերքեն։

«Life.ru»–ն հիշեցնում է՝ Ռոնալդուն ժամանել է Մադեյրայի Ֆունշալ քաղաք՝ մասնակցելու «Pestana CR7» հյուրանոցի բացմանը։ Ֆուտբոլիստը ծնվել է Ֆունշալում և այնտեղ ապրել 12 տարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը