Աշխարհ

23.07.2016 11:00


Օլիմպիական խաղերից առաջ ահաբեկչություն ծրագրողը հանձնվել է ոստիկանությանը

Օլիմպիական խաղերից առաջ ահաբեկչություն ծրագրողը հանձնվել է ոստիկանությանը

Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է խմբավորման ևս մեկ հնարավոր անդամի, որն ահաբեկչություն էր պատրաստում Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում։ Այս մասին փոխանցում է G1–ը։ Հաղորդվում է, որ նա կամավոր կերպով եկել է ոստիկանական բաժանմունք՝ հանձնվելու նպատակով։

Հարցաքննելուց հետո նրան տեղափոխելու են Մատու Գրոսու դու Սուլ նահանգում գտնվող բանտ, որտեղ ավելի վաղ տեղափոխել էին խմբավորման մյուս անդամներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օլիմպիական խաղերից առաջ Բրազիլիայում ձերբակալել են ահաբեկչություն ծրագրող 10 անձի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը