Քաղաքական

23.07.2016 18:40


«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման Գյումրու տարածքային կառույցը միացավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը (ֆոտոշարք)

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման Գյումրու տարածքային կառույցը միացավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը (ֆոտոշարք)

Գյումրիում այսօր կայացել է «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման համաժողովը, որը կրում էր «Համախմբումն այլընտրանք չունի» խորագիրը։ Համաժողովին մասնակցում էին նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, կուսակցության անդամ, «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման նախագահ Աղվան Պողոսյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրու տարածքային կառույցի անդամներ։

Հրավիրված 120 պատվիրակից համաժողովին ներկա էր 115-ը:

Համաժողովի ժամանակ «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման Գյումրու տարածքային գրասենյակի ղեկավար Սիրանուշ Սերոբյանը հայտարարեց, որ «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման Գյումրու տարածքային կառույցը միանում է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը:

–Այս իշխանությունները վաղուց արդեն սպառված են։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք արդեն ոչ թե իշխանություն ունենք, այլ ուղղակի մի խումբ մարդիկ, ովքեր տիրապետում են լծակների և այդ լծակներն օգտագործում են իրենց անձնական շահերի համար,–իր ելույթում ասել է Անդրանիկ Թևանյանը։

–Վերջին իրադարձությունների հետ կապված հանրապետությունը ցնցված էր և սպասում էր լուրի, գնահատականների, սակայն սահմանադրորեն առաջին երեք պետական այրերը ուղղակի ծպտուն չէին հանում։ Պետք է հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը ձայն չհանեց և շատ ուշացումով ցավակցական ուղերձ հղեց, երբ Գյումրիում տեղի էր ունեցել սարսափելի ողբերգություհ,–նշել է Ա.Թևանյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգողն ընդգծել է, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է։ Եվ այդ առումով Գյումրին պետք է ևս մեկ անգամ ցույց տա, որ ինչքան գյումրեցի՛ն ուզի, այդքան էլ կխփի։

–Գյումրու ըմբոստ, ընդդիմադիր ոգին պետք է կարողանալ տարածել ամբողջ Հայաստանում,–հավելել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգողը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը