Քաղաքական

25.07.2016 11:57


Ա. Ենիգոմշյան. «Դիպուկահարներն անցել են իրենց սև գործին» (տեսանյութ)

Ա. Ենիգոմշյան. «Դիպուկահարներն անցել են իրենց սև գործին» (տեսանյութ)

Ոստիկանության ՊՊԾ գնդին հարող տարածքում լրագրողների հետ հանդիպմանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ արդեն 34 ժամ է՝ «Սասնա ծռերը» մնացել են առանց սննդի, զրկված են բժշկական ծառայությունից, գիշերվանից սկսած՝ հեռախոսակապ չունեն, էլեկտրականությունն էլ անջատված է։

«Անջատված են բոլոր կապի միջոցները: Սրանք իշխանությունների կողմից սրացման քայլեր են, չնայած վարչախումբը հայտարարում է, որ ցանկանում է բանակցությունները շարունակել դրական մթնոլորտում: Տղաներն ապացուցել են այս օրերին, որ կողմ են սրացման չգնալուն»,- ասաց նա:

Ենիգոմշյանի խոսքով՝ երեկ գիշերվանից փորձ է արվել մոտենալ տարածքին. «Այս առավոտ նույնպես մթնոլորտի սրացման քայլ է արվել, ռազմական օղակները տարածքի վրայից են թռել, տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները հակամետ չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը