Աշխարհ

25.07.2016 12:05


Բաղդադում մահապարտ–ահաբեկչի պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել

Բաղդադում մահապարտ–ահաբեկչի պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել

Բաղդադի հյուսիսում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ հիվանդանոցի տվյալներին հղումով։

Ավելի քան 30 մարդ էլ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ պայթյունը մահապարտ–ահաբեկիչ է կազմակերպել։

Հիվանդանոցից էլ հաղորդել են, որ զոհվածների թիվը կարող է մեծանալ։

Որևէ կազմակերպություն դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։

Նախօրեին էլ 11 մարդ է մահացել Բաղդադի հյուսիսում գտնվող բլոկպոստի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը