Քաղաքական

26.07.2016 22:35


Վ. Օսկանյան. «Օրվա հրամայականն է մեզ բոլորիս ստիպում փողոց իջնել» (տեսանյութ)

Վ. Օսկանյան. «Օրվա հրամայականն է մեզ բոլորիս ստիպում փողոց իջնել» (տեսանյութ)

«Սիվիլնեթի» թղթակիցը զրուցել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ։

–Այսօր օրվա հրամայականն է մեզ բոլորիս ստիպում փողոց իջնել, որովհետև ճակատագրական պահ է։ Այս տղաներն իրենց արարքով ինչ–որ մի հնարավորություն են տվել մեր հասարակությանը, որ կարողանա իր բողոքի ձայնը բարձրացնել և խնդիրներ դնել իշխանության առաջ. նույն խնդիրները, ինչ որ դրել են այդ տղաները։ Ես այսօր եկել եմ 2 նպատակով՝ առաջին՝ որ իմ ներկայությամբ, ժողովրդի մեջ լինելով՝ կանխեմ հնարավոր արյունահեղությունը, երկրորդ՝ որ դրված պահանջներին լրջորեն մոտենան՝ չարհամարհեն, սա միայն այդ տղաների պահանջը չէ, սա հասարակության պահանջն է, այդ պահանջը դնելու հնարավորություն է ընձեռվել մեր հասարակությանը, խնդիր է դրվել երկրում արմատական փոփոխություններ անելու։ Ես եկել եմ այստեղ օրինակ ծառայելու։

Ըստ Վ. Օսկանյանի՝ ստեղծված իրավիճակի պատճառներն ակնհայտ են՝ իշխանությունները փակել են խնդրի խաղաղ և քաղաքական լուծման բոլոր ճանապարհները։ Պետք է բանակցություններ վարել, ականջալուր լինել դրված պահանջներին, քանի որ դրանք հայ ժողովրդի պահանջներն են։

Քաղաքական գործիչը նշել է՝ հետևյալ կարևոր խնդիրները պիտի դրվեն՝ հարցը բերվի քաղաքական հարթություն, հաղթողներ և պարտվողներ չլինեն, և վերջապես, որը, ըստ Վ. Օսկանյանի, խնդրի կարգավորման բանալին է, իշխանությունները պիտի հրաժարվեն կեղծիքներով վերարտադրվելու իրենց ծրագրից։

Վ. Օսկանյանը կոչ է արել բոլորին դուրս գալ փողոց՝ կրկնապատկել, եռապատկել, քառապատկել հավաքվածների թիվը՝ հավելելով, որ եթե 20 հազար մարդ էլ լինի, իշխանությունները կնստեն բանակցային սեղանի շուրջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը