Քաղաքական

27.07.2016 11:00


Այս պահին Երևանի ՊՊԾ գնդում շարունակում է մնալ «Սասնա ծռերի» 24 անդամ

Այս պահին Երևանի ՊՊԾ գնդում շարունակում է մնալ «Սասնա ծռերի» 24 անդամ

«Սասնա ծռեր» խմբի 31 անդամից այս պահին Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում է մնալ 24 անձ:

ՊՊԾ գնդում են դեռևս Տիգրան Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Բիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Թորոս Թորոսյանը, Վարդան Գերավետյանը, Գևորգ Իրիցյանը, Սեդրակ Նազարյանը, Արայիկ Խանդոյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Մարտիրոս Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Հովհաննես Վարդանյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Էդգար Սողոմոնյանը, Գևորգ Մելքոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք՝ խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը, երեկ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի վաղ էլ վիրավորվել և հոսպիտալացվել էին Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը:

Զինված խմբի անդամներից ոստիկանությանն են հանձնվել Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը