Լրահոս

29.07.2016 13:39


Վրաերթի հետևանքով 11–ամյա տղան մահացել է

Վրաերթի հետևանքով 11–ամյա տղան մահացել է

Հուլիսի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, 1996 թ. ծնված Նվեր Հովակիմյանի վարած «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 67 տան բակում վրաերթի է ենթարկել 2005 թվականին ծնված Արշակ Տատինցյանին, որը տեղում մահացել է, իսկ Ն. Հովակիմյանը դիմել է փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ վարորդը ժամը 20.45-ին հայտնաբերվել է Քարահունջ գյուղում և բերման ենթարկվել բաժին:

Վերջինս ձերբակալված է:

Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը